Ընտրություններից հետո քվեարկողների ցուցակների հրապարակման շուրջ խորհրդարանի միացյալ ուժերի առաջարկությունները հակասում են Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի պահանջներին, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ.Բաղդասարյանը: Հետաքրքիր է, իսկ եվրասիական միության մեջ ներառվելու որոշումը չի՞ հակասում եվրոպական այլ կառույցների պահանջներին, պարոն Բաղդասարյան: Ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում առաջնորդվում եք եվրոպական չափանիշներով, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Էս ինչ կրկնակի ստանդարտներ են, պարոն ՀՀԿ-ական: Իսկ դուք տարբեր առիթներով բողոքում եք, որ եվրոպացիները կրկնակի ստանդարտներ են բանեցնում Հայաստանի հետ առնչվելիս: Նույնը դուք չե՞ք անում, չպարոնայք, այն էլ ոչ թե օտարների, այլ սեփական հասարակության նկատմամբ...
Վախթանգ Սիրադեղյան