Ադրբեջանի կրոնական կառույցներն իրենց իրավունքները վերականգնում են ՄԻԵԴ-ի միջոցով: Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Ադրբեջանի' փակված կրոնական կառույցի իրավունքների խախտման հարցում: Դեռևս 2003 թ. Ադրբեջանի արդարադատության նախարարության հայցի հիման վրա դատարանը անօրինական կրոնական գործունեության հիմնավորմամբ փակել էր Ադրբեջանում գործող «Իսլամ-միություն» կազմակերպությունը, որն զբաղվում էր մզկիթների կառուցման, վերանորոգման ու հումանիտար ոլորտներում:
Լևոն Հովսեփյան