Մասնագետները նշել են այն մթերքները, որոնք նպաստում են ատամի էմալի ճերմակության պահպանմանը
Այսպիսով, սպիտակափայլ ժպիտ են ապահովում ցիտրուսները, «պինդ» պանիրներն ու բանջարեղենները: «Շատերը խորհուրդ են տալիս խուսափել սուրճից, կարմիր գինուց, բայց շատ կարեւոր է այնպիսի սննդամթերքի օգտագործումը, որը կնպաստի ատամների էմալի ճերմակության պահպանմանը»,-նշել են Harley Street’s TDC Implant Centre-ի բժիշկները: Նրանք ընդգծում են, որ պետք է ուշադրություն դարձնել երեք կարեւոր գործոնների՝ ծամելու, թքարտադրության եւ գունավորման վրա: Խորհուրդ է տրվում ծամել «պինդ» մրգեր ու բանջարեղեն՝ գազար, խնձոր, նեխուր, որոնք ատամները մաքրում են ոչ պակաս, քան խոզանակը: Սա նաեւ նպաստում է լնդերի արյան շրջանառության լավացմանը, ինչը դրականորեն է անդրադառնում ատամների վիճակի վրա: Թքարտադրությունը նույնպես նպաստում է ատամների ճերմակության ապահովմանը: Այդ նպատակով կարելի է օգտագործել ցիտրուսային մրգեր եւ ելակ: Իսկ գունավորման դեմ ավելի դժվար է պայքարել, քանի որ նման հատկություն ունեն շատ մթերքներ եւ ըմպելիքներ, որոնք սովոր ենք օգտագործել ամեն օր՝ սուրճ, թեյ, կարմիր գինի, սոուսներ, քաղցրեղեն: Բնականաբար, հնարավոր է ամբողջությամբ խուսափել դրանց օգտագործումից, սակայն չպետք է չարաշահել: Եթե խմել կամ կերել եք «գունավորող» ինչ-որ բան, ապա դրանից հետո խորհուրդ է տրվում մաքրել ատամները կամ ողողման միջոցներ օգտագործել:
Վրեժ Հովսեփյան