Ես գրել էի, որ ադրբեջանական տիպի համակարգերը ինքնապահպանման համար երբեմն մտնում են <ակտիվացման> փուլ: Դա ռազմական ու այլ բնույթի ագրեսիան է, որը երբեմն լինում է ավելցուկային ու ինքնակործան: Ահա և ուղղաթիռի խոցումն այդ <ակտիվության> ավելցուկի դրսևորում էր: Ագրեսիան այլևս ադրբեջանի էլիտայի մոտ քաղաքական կուրսից վերաճել է մտածելակերպի ու կենսակերպի, որը սպառնում է և իրենց, և հասարակությանը: Իսկ նավթի վրա կառուցած քաղաքական խախուտ վերնաշենքը սկսում է ճաքեր տալ, որոնք քարոզչական կոսմետիկայով ոչ թե փակվում, այլ խորանում են: Արդյունքում, վերևինները կորցնում են իրականության զգացողությունը, իսկ ներքևինները՝ համակվում անորոշությամբ, որովհետև քարոզիչների մատուցած տեղեկատվական նյութը, և մարդկանց տեսած իրականությունը հակադարձ համեմատական հարթությունում են: Իսկ ուղղաթիռի խոցման նրանց ներկայացրած կադրերն ու իրենց կողմից տրված մեկնաբանությունները ցայտուն կերպով ցույց տվեցին, որ Բաքուն վերստին լղոզում է իրականությունը: Ինչևէ, ագրեսիվ ու նվաճողական ձգտումները, որոնք համեմված են սուտ տեղեկատվությամբ, բումերանգի նման կործանում են դրանք հղացող, բայց դրանց բարոյապես, մտավոր ձևով, տեխնոլոգիապես ու ռազմուժով անպատրաստ իլյուզիոնիստներին, ընդ որում՝ և արտաքին, և ներքին ազդակներով: Հիտլերը դասական օրինակ, և ֆյուրերի կործանումը մեր հարևանների սուլթանին ապավեն... Ամենածանրը կլնի այն, որ էթնիկ փոքրամասնությունների մոտ պատերազմի վտանգը սկսի աշխատել որպես անհանգստացնող գործոն, ինքնապահպանման սպառնալիք:
Արման Սահակյան