Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն այսուհետ /Պոլիտեխնիկ/ պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավերպվեց և անվանվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ:
Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը, ինչը նշանակում է, որ բուհի աշխատակազմին լուրջ աշխատանք է սպասվում:
Այդ տրանսֆորմացիան զուտ իրավական չէ, այլ բովանդակային փոփոխություններ է պահանջում՝ աշխատաշուկայի հետ սերտ կապ, կազմակերպական հարցեր, կրթական բովանդակության վերանայում։ Ես հուսով եմ, որ իրենց այդ գործով կզբաղվեն:
Ինչ վերաբերում է բողոքներին, նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու է բոլոր ահազանգերը, որպեսզի տրվեն բացառապես օրենքով և ոչ թե անձերով պայմանավորված լուծումներ:
Արմեն Աշոտյան