Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Բաբայանն ըստ էության շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ԱԺ ամբիոնից և մի հետաքրքիր ստատուս է գրել այդ առնչությամբ: Ինչն է հետաքրքիր, որ այստեղ պրն Բաբայանը, որը վերջին 20 տարիների ընթացքում 2 անգամ Ազատության հրապարակում է հայտվել. Նախ փորձում է Նիկոլ Փաշինյանին և Քաղաքացիական պայմանագրին մեղադրել այնտեղ չլինելու մեջ: Ցավում եմ, որ երիտասարդ պատգամավորը իր խոսքը ազդեցիկ սարքելու համար շատ բաներ մոռացության է մատնում: Ուստի հարկ եմ համարում հիշեցնել պրն Բաբայանին, որ երբ Նիկոլը և քաղ. պայմանագրի անդամները եղել են Ազատության հրապարակում, նա ' Վահան Բաբայանը կուսակցությունից կուսակցություն էր վազում. “Հանրապետություն”, “ՄԻԱԿ”, “Երիտասարդական”: Երբ Նիկոլը և քաղ. պայմանագրի անդամները տարբեր հրապարակներում էին՝ կրակոցների տակ, ԲՀԿ-ն և ուժեղ տղերքը պաշտպանում էին Սերժ Սարգսյանի ընտրվելը՝ բարիկադի հակառակ կողմից: Նիկոլը քաղբանտարկյալ էր, երբ ԲՀԿ-ն իր կոալիցիոն ստորագրությամբ օրինականացնում էր 10 մարդուն գնդակահարելը և Սերժ Սարգսյանի Բաղրամյան 26 մտնելը: Շարունակեմ? կարծում եմ այս մասով այսքանը բավարար է: Ինչ վերաբերվում է մեր օրերին, ապա մի շտապիր, դուք ինքներդ դեռ շատ երկար Ազատության հրապարակում կանգնած չեք լինելու՝ տենց պատվեր դեռ չկա: Երբ կկողմնորոշվեք շտապելու եք արագ, թե՝ դանդաղ, նստացույցով, թե 2017 գնալով, ով է ավելի ընդդիմադիր , ով՝ ոչ իշխանական ու ընդհանրապես, երբ բարձրաձայն կարտաբերեք Սերժ Սարգսյանի անունը իմաց տվեք, իսկ մինչ այդ համամիտ եմ, որ վառ երևակայության զգացումը այնքան է զարգացել, որ ոմանք մոռանում են դեպքերի և դեմքերի իրական պատկերները: Մոռանում են, բայց վստահ եղեք հիշեցնող միշտ կգտնի:

 

 

Ալեն Սիմոնյան