Ադրբեջանի կողմից Արցախի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի համարելու մասին հայտարարության հետ կապված ևս մեկ դիտարկում: Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ անկախ Բաքվի բոլոր տեսակի հայտարարություններից, հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի Ստեփանակերտի օդանավակայանը հնարավորինս շուտ գործարկվի: Մինչ օրս, Արցախի իշխանությունները կենտրոնացած էին միայն Ստեփանակերտից թռիչքներ իրականացենելու գաղափարի վրա: Այսուհետև ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախը դառնա միջազգային չվերթներ սպասարկող դիսպետչերական կարևոր օղակ մեր տարածաշրջանում: Ինչու՞ թողնել, որ հայկական երկրորդ պետության օդային տարածքով թռնող օդանավերը Ադրբեջանի բյուջեն հարստացնեն: Այսուհետև թող Արցախի ու ՀՀ-ի քաղավիացիայի վարչությունները զբաղվեն այդ գործով: Ու դա շատ ավելի ճիշտ կլինի, քան այն իրավիճակը, որ կար մինչ երեկվա օրը:
Հրանտ Մելիք-Շահնազարյան