Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել խոցված հայկական ուղղաթիռի առնչությամբ: Նշվում է, որ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ նախագահների հանդիպումից հետո հայերը սկսեցին լայնամաշտաբ զորավարժություններ օկուպացված տարածքներում: Իսկ վերջին երեք օրվա ընթացքում իբր հայկական կողմը պարբերաբար խախտել է օդային սահմանը, բացի դրանից, այսօր հայկական ուղղաթիռները կրկին խախտել են սահմանը ու (!) կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Պատասխան կրակի արդյունքում մեկ ուղղաթիռ խոցվել է, մյուսը ստիպված է եղել նահանջել:
Հետաքրքիր է, թե այս անգամ ինչ անփույթ է գործում ադրբեջանական քարոզչամեքենան: Փաստորեն արդեն իմանում ենք, որ հայկական ուղղաթիռները կրակ են բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական թերթում տեղ գտած այս հայտարարության տակ երևում է ուղղաթիռը խոցելու տեսահոլովակի մասին նյութը, որն իրականում հերքում է Ադրբեջանի տեսակետը դեպքի վերաբերյալ:
Սարգիս Ասատրյան