Ադրբեջանցիները հայկական ուղղաթիռ խոցելուց հետո անցել են վիրտուալ հարձակման: Նախ նրանց Պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարել, որ ուղղաթիռը խախտել է օդային սահմանը և փորձել հարվածել ադրբեջանական դիրքերին: Ընդ որում իրենց իսկ կողմից տարածված դեպքի իրական տեսահոլովակը հերքում է իրենց իսկ խաշտոնական ռեսակետը: Հետաքրքիր է, որ նման ապատեղեկատվությունը հեշտությամբ կուլ են տալիս սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը' հերթական անգամ հակահայկական վայնասուն բարձրացնելով:

 

 

Իրականում MI-24 ուղղաթիռը ուսումնական թռիչք էր իրականացնում և բնավ նպատակ չի ունեցել պատերազմական գործողություններ սկսել ադրբեջանցիների դեմ: Հերթական ապատեղեկատվությունն իրեն երկար սպասեցնել չտվեց. ադրբեջանցիները տեսահոլովակ տարածեցին, որոնք իբր հայկական ուղղաթիռը խփելու կադրերն են, իսկ իրականում այնտեղ MI-8 մակնիշի ուղղաթիռ էր: Վերոնշյալը հաշվի առնելով' կարելի է փաստել, որ հարևան երկրից նոր ապատեղեկատվությունները վստահաբար իրենց երկար սպասեցնել չեն տա:

 

Սարգիս Ասատրյան