Այսօր Ադրբեջանական կողմը Հայկական ուղղաթիռ է կործանել: Ադրբեջանցիները տեղյակ են, որ այդ հատվածում զորավարժություններ են ընթանում և նրանց արածը արդարացում չունի: Ցավակցում եմ Զոհվածների ընտանիքներին, նրանց կորուստ անդառնալի է: Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանին:
Այս պահին պետք է զգոն լինելն ավելի քան կարևոր է:
1.ՀՀ տարածքում գործող ԶՄ-ներին խնդրում եմ ուշադիր լինել որևէ նյութ տարածելուց և ամեն մարդուց հարցազրույց վերցնել այս պահին չի կարելի:
2. Ադրբեջանական Ֆալսիֆիկացիայից պետք է զգույշ լինել և չտարածել:
3. Հիշեք յուրաքանչյուր սխալ և ոչ տեղին ասված բառ կարող է մեր զինվորների կյանքին սպառնալ:
4. Սուտ իրավապաշտպանների որևէ հայտարարություն, որը ուղղակի վնասում է Հայաստանին պետք չէ տարածել ու քննարկել, այս պահին նրանց մոռացության մատնելն ամենաճիշտ տրբերակն է:
5. ՛՛Մեզ մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին՛՛ և ՛՛Մեր հավաստի աղբյուրները հայտնեցին՛՛ վերնագրով լուրերը ընդհանրապես պետք չէ կարդալ:
6.Այս դեպքի մասին միակ աղբյուրը, որին կարելի է հավատալ ՊՆ նախարարությունն է: Եվ Իրավասու մարդիկ են :
7.Մենք անդամակցում եք մի շարք միջազգային կառույցների, որտեղ ունենք ներկայացուցիչներ:Նրանք պետք է պայքար սկսեն և ստիպեն, որ այս զարհուրելի դեպքը միջազգային կառույցները ըստ պատսշաջի ուսումնասիրեն ու սանկցաներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:
Էդգար Խաչատրյան