Խփված ուղղաթիռը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը փորձում է սադրել, ունենալով մի քանի դրդապատճառներ.
Փորձում է Իրանի նախագահի այցի ֆոնին աշխարհին ցույց տալ, որ հակամարտությունը դեռևս թեժ է ու տարածաշրջանի խաղաղության համար մտահոգ կողմերին լարվածության մեջ պահել, իսկ Ռահունու այցելությունը այդ մանիպուլիացիայի «ձայնի տոնը» զգալի չափով կբարձրացնի: Նմանօրինակ սադրանքները դարձել են սովորական ադրբեջանական կողմի համար, որը բացասական է ազդում նրա իմիջի վրա, սակայն անթույատրելի են այնքանով, որ հայկական կողմը մարդկային կորուստներ է կրում:
Համապատասխան ծավալով պատասխան տալու դեպքում չի բացառվում, որ պատերազմական գործողություն կսկսվի, որը կընդգրկի ամբողջ տարածաշրջանը, քանի որ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, պարտավոր է աջակցել Հայաստանին, եթե ունենանք նրանց ռազմական աջակցության կարիքը, իսկ Ռուսաստանի մասնակցությունը այդ գործողություններին մեզ ռեզոնանս կառաջացնի տարածաշրջանում ու լուրջ աշխարհաքաղաքական քննարկումների առիթ կտա: Նման զարգացումը նպատակահարմար չէ Հայաստանին, քանի որ այս պահի դրությամբ բոլոր բանակցությունները նախագահների մակարդակով ընթացել են Հայաստանի օգտին և պատեարզմական գործողության գործոնը հաստատ կստվերի մեր բացահայտ քաղաքական առավելությունը: Իմ կարծիքով այս սադրանքի նպատակներից մեկն էլ հենց այդ էր:
Հայկական կողմը իմ կարծիքով պետք է պատասխանի, բայց ոչ լայնածավալ գործողությամբ: Միշտ էլ հայկական կողմից մարդկային կորուստները անպատիժ չեն մնացել, ու եռակի, քառակի ու նույնիսկ բազմակի կորուսների ձևով են պատժվել, սակայն լայնածավալ գործողությունը իմ կարծիքով կնշանակի տրվել ադրբեջանական սադրանքին:
Գագիկ Մամուլյան