Մեծբրիտանական The Independent պարբերականն ընդարձակ հոդվածով՝ պատմական փաստերի համադրմամբ, անդրադարձել է Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու և հուշահամալիրի պայթեցման թեմային: Հայկական հոգևոր և պատմական համալիրի դեմ իրագործված վայրագության մեջ լրատվամիջոցը մեղադրել է Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հադիսացող «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական կազմակերպությունը:
Այս պարագայում, անխոս, Սրբոց Նահատակացի պայթեցման հետքերը տանում են դեպի Թուրքիա, քանի որ կառույցը մշտապես աջակցություն է ստացել, հովանավորվել, ուղղորդվել թուրքական պետական շրջանակների կողմից: Հենց «Ալ-Նուսրայի Ճակատն» էր, որ սիրիական մեկ այլ հակակառավարական «Իսլամական ճակատ» կառույցին մաս կազմող «Ահրար ալ-Շամ» խմբավորման հետ միասին դեռևս ս.թ. մարտ ամսին դարձյալ թուրքական իշխանությունների անթաքույց աջակցությամբ, ուղղորդմամբ հարձակվել էր Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի և շրջակա գյուղերի վրա:
Կից նյութն՝ այստեղ
Արմեն Պետրոսյան