Ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկած կետերից մեկը վերաբերում է շրջանառության հարկին : Առաջարկ կա հարկի դրույքաչափը նվազեցնել 3 անգամ : Կառավարությունը արդեն իսկ նվազեցրել է այդ դրույքաչափը,սակայն պահանջ է հնչում նաև գրեթե երեք անգամ բարձրացնել նաեւ շեմը՝ 58 միլիոնից դարձնելով 150 մլն դրամ։ Տնտեսագիտական տեսանկյունից դա բավականին ռիսկային առաջարկ է : Հիմնավորում բնականաբար կա,և այն է,որ շրջանառության հարկի 1 տոկոս դրույքաչափի դաշտում կհայտնվեն նաեւ այնպիսի տնտեսավարողներ, որոնք այսօր ունեն 150 մլն դրամի շրջանառություն : Դրանք դժվար է փոքր բիզնես համարել : Բացի այդ կլինեն նաև այնպիսիք,ովքեր կկիսեն իրենց բիզնեսը,որպեսզի կարողանան գործել ավելի ցածր հարկային բեռի դաշտում :

 

 

Հայկ Համբարձումյան