Ոչ իշխանական քառյակի կետերում կա մի կետ,որը կապված է «Նաիրիտի» հետ : Չնայած այն հանգամանքին,որ այս կետը որոշ իմաստով կարծես հասցրել է հնանալ,սակայն այնուամենայնիվ կան առաջարկներ : Առաջարկվում է հաստատել գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքերը, ձեւավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։ Կառավարությունը արդեն իսկ զբաղվում է այդ հարցով,և պատրաստվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներկայացնել իր մոտեցումները գործարանի վերաբերյալ։ Լուծման ընթացքում է նաեւ աշխատավարձերի պարտքերի մարման հարցը։ Այդ նպատակով ներգրավվել է շուրջ 5 մլրդ դրամ։

 

 


Արման Ղարիբյան