ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ


Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական պատահարը ողջ դաժանությամբ բոլորիս կրկին հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների ցանկացած խախտում, ցանկացած զանցառություն ու անզգուշություն անթույլատրելի է, որովհետեւ կարող է կատարվել անուղղելին…


Ոստիկանությունը ի խորոց սրտի վշտակցում է ավտոաղետից զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իր զորակցությունը հայտնում վիրավոր համաքաղաքացիներին և մաղթում շուտափույթ ապաքինում:

 

Ոստիկանությունը կրկին հորդորում և խնդրում է վարորդներին, բոլոր քաղաքացիներին. եղեք զգոն, անառարկելիորեն կատարեք երթևեկության կանոնների պահանջները, օրինահարգ և պատասխանատու վարքով օգնեք՝ պահպանելու ձեր և բոլորիս անվտանգությունն ու կյանքը:

 

 

Աշոտ Ահարոնյան