Եթե հայտարարվեր մրցույթ,թե ով է աշխարհում իր ժողովրդի կողմից ամենասիրված նախագահը,ապա անկասկած առաջին հորիզոնականում կլիներ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Հաֆեզի Ալ-Ասսադը.եթե չլիներ իր ժողովրդի կողմից սիրելի և ընդունելի առաջնորդ ապա վաղուց շիզոֆրենիկ Քադդաֆիի ճակատագրին կարժանանար: Ընդունենք,որ ժողովրդի սերն ու աջակցությունն է,որ նրան պահում է իր երկրի ղեկի մոտ.հավատացեք ահավոր դժվար է,երբ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Եվրոպայում և արաբական միապետական երկրներում,Թուրքիան ֆինանսապես,զենք-զինամթերքով և անսպառ մարդկային ռեսուրսներով օգնում են թշնամիներիդ ,ոչ միայն չպարտվես,այլև սկսես երկրում քայլ առ քայլ կարգուկանոն հաստատել: Կասեն Չինաստանն ու ռուսաստանն էլ իրեն են օգնում: Չինաստանն ու Ռուսաստանը հաստատ այնքան չեն օգնում միասին,ինչքան ահաբեկիչներին և ապստամբներին են օգնում Ալ Ասսադի արտասահմանյան թշնամիները,նույն Չինաստանն ու Ռուսաստանը Քադդաֆիին էլ էին օգնում,բայց քանի,որ չուներ ժողովրդի սերն ու աջակցությունը,ընդամենը ամիսներ ձգեց:

 

 


Տիգրան Մկրտչյան