2015 թ. հունիսին պատկերը Թուրքիայում էականորեն չի փոխվի: Այս տարվա հոկտեմբերին թուրքական ORC հետազոտական ընկերությունը հարցումներ է անցկացրել Թուրքիայում, ըստ որի՝ իշխող ԱԶԿ-ն հանդիսանում է առաջատար քաղաքական ուժը, որն ունակ է 2015 -ին կրկին միակուսակցական կառավարություն կազմել:
Հարցումների արդյունքներով ԱԶԿ-ն ստացել է 47.3 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ն և ԱՇԿ-ն համապատասխանաբար՝ 24.6 և 13.5 տոկոս: Քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունն ստացել է 8.3 տոկոս ձայն:
Ի դեպ, այս հետազոտական ընկերությունը համարվում է գյուլենական համայնքին մոտ կանգնած կառույց, սակայն ունի օբյեկտիվ հետազոտություններ անցկացնելու հեղինակություն:
Լևոն Հովսեփյան