Ոսկեգործության ոլորտում Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները տարածաշրջանում դառնալու ոլորտի առաջատար երկիր: Այս մասին խոսում են մասնագետնետը և ըստ նրանց աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար կպահանջվի 4-5 տարի, որպեսզի Հայաստանը դառնա ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն:
Ազատ տնտեսական գոտու ստեղծումը կնպաստի Հայաստանում ոսկեգործության զարգացմանը, քանի որ այն ներդրողներին կտրմադարի հարկային լայն արտոնություններ: Մասնավորապես ներդրողները կազատվեն ավելացրած արժեքի հարկիգ, շահութահարկից, գույքահարկից ինչպես նաև մներմուծման մաքսատուրքերի վճարումից: Սա հնարավորություն է ստեղծում արտաքին շուկաներում մրցակցայի առավելություններ ստանալու համար:
Բացի ազատ տնտեսական գոտու ստեղծումից, ոսկեգործության համար բավականին նպաստավոր պայմաններ են ձևավորվում նաև Հայաստանի նոր տնտնտեսական տարածքին անդամագրելու հետևանքով, որի շնորհիվ ոլորտի ընկերությունները հնարավորություն են ստանում շուկաներն ընդլայնելու և որակյալ հումք ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունի, որի համաձայն հնարավորություն է ստեղծվել անմաքս ալմաստներ ներկրել Ռուսաստանից, որը հնարավորություն է տալիս առանց հավելյալ 6 տոկոս արտահանման մաքսատուրքի ձեռք բերել ռուսական ալմաստի հումք։
Խաչատրյան Ժոռա