ՀՀ քաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Նախագահ Սարգսյանը «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերին:


Նախագահը մասնավոապես հայտարարել է. «Ուշադրությամբ արձանագրում ենք բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել և դրա արդյունքում մեկ լավ բան էլ կատարել, պետք չէ փշերով ընդունել այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննության առնեն և զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել»:


Պարզ նկատում ենք, որ նախագահը քաղաքական դաշտի բևեռներին կոչ է անում մտնել քաղաքական դիալոգիկայի դաշտ, հորդորելով՝ մի կողմ դնել իրենց «փողոցային հռետորաբանությունն» ու պոպուլիզմը:


Նախագահը բանակցող կողմերին տալիս է բանակցությունների լայն հարթակ, որտեղ պետք է քննարկվեն, ըստ երևույթի, ընդդիմադիր բլոկի օրակարգային գերկարևորություն ունեցող 12 կետերի մանրամասները: Դրան հակակշիռ, իշխանությունը, որպես բանակցային կողմ, ունի իր օրակարգը և առաջարկությունները, այն է՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:


Իշխանությունն իր այս քայլով թուլացնում է ներքաղաքական լարվածությունը, կողմերը ստանում են հավասար գործելու դաշտ, ինչպես նաև իրենց համար այդքան կարևոր խնդիրների լուծման հնարավորություն:

 

 

Արմեն Հովասափյան