Երեկ asekose.am-ին տված հարցազրույցում ռեկտոր Թոքմաջյանը ասել է. «Եթե մեր գործողություններում կա որևէ հարց, որը պարոն Խոեցյանին չի գոհացնում, ապա իրավական առումով կարող է դիմել դատարան: Բաց և փակ նամակներ գրելով իրավական հարցերը չեն լուծվում, եթե ինչ-որ բանում սխալ ենք արել, թող դիմի դատարան, և դատարանն էլ թող վճիռ կայացնի, որովհետև Խոեցյանը գնահատականներ տալու լիազարություններ չունի»:
Եթե պարոն Թոքմաջյանը պնդում է, որ պարոն Խոյեցյանը միգուցե կոմպետենտ չէ համալսարանական ընթացակարգերի օրինականության վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար, ապա վիճարկման ենթակա չէ, որ ՀՀ առաջին ԿԳ նախարար, ԲՈՀ-ի հիմնադիր նախագահ, ԿՏԱԿ-ի հիմնադիր ղեկավար եղած, այժմ ՀՊՃՀ գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը հաստատ համակարգի ամենակոմպետենտ մարդկանցից է : Վերջինիս պարոն Թոքմաջյանին ուղղված և ՀՊՃՀ գիտական խորհրդի բոլոր անդամներին բաշխած գրությունը նույնպես փաստում է պարոն Թոքմաջյանի իրականացրած ապօրինության վերաբերյալ:
Կից ներկայացնում ենք ՀՊՃՀ ռեկտորի պաշտոակատար Հովհաննես Թոքմաջյանին ուղարկված նամակի պատճենը, որը տարածվել է նաև ՀՊՃՀ գիտական խորհրդի անդամների շրջանում:
Անի Մարտիրոսյան