Ադրբեջանում կայացած ընդդիմադիրների հանրահավաքը կարելի է դիտարկել ավելի շատ տեղի իշխանությունների թույլտվության տեսանկյունից, քանի որ վերջին շրջանում համաշխարհային մամուլում այնպիսի ուժգնությամբ էր արծածվում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ընդդիմադիրների նկատմամբ բազմապիսի ճնշումների առկայությունը, որ ալիևյան վարչակարգին այլ բան չէր մնում, քան թույլատրել <չափավոր> հանրահավաք...

 

 

Կարելի է մատնանշել նաև, որ Ադրբեջանի նման արևելյան արժեքներով ներփակված երկրներում հանրահավաքները ավելի շատ դիտվում են որպես <արևմտյան ժողովրդավարական ձևականություններ>, քան իշխանությունների վրա հակազդելու և նրան զանազան բարեփոխումներ պարտադրելու միջոց, քանզի նմանատիպ երկրներում երկրի նախագահը ավելի շատ ասոցացվում է <բացարձակ միապետի>, քան ժողովրդավարական երկրի նախագահի կերպարի հետ...

 

 


Մուշեղ Խուդավերդյան