Տղամարդը երբեք չպետք է կրի կնոջ պայուսակը: Կանացի վերարկուն նույնպես նա պետք է ձեռքն առնի միայն հանդերձարան տանելու համար:
Ռեստորանում պատվերի վճարման կարգը. եթե դուք արտաբերել եք «Ես Ձեզ հյուրասիրում եմ», ապա դա նշանակում է, որ պարտադիր վճարելու եք դուք: Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ապա ինքն էլ վճարում է: Մեկ այլ ձևակերպում. «Եկեք ռեստորան գնանք»,- այդ դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն այն դեպքում, երբ տղամարդն ինքն է առաջարկում վճարել կնոջ փոխարեն, վերջինս կարող է համաձայնել:
Տղամարդը միշտ առաջինն է մտնում վերելակ, սակայն առաջինը դուրս է գալիս նա, ով դռանը մոտ է կանգնած:
Մեքենայի մեջ ամենապատվաբերն է համարվում հետևի նստատեղի' վարորդի կողմի հատվածը, այն զբաղեցնում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին: Եթե տղամարդը ղեկի մոտ է, այդ դեպքում ևս նախընտրելի է, որ կինը նստի նրա թիկունքի հատվածում: Սակայն, որտեղ էլ որ նստելու լինեք' տղամարդը պետք է ձեր առջև բացի դուռը և օգնի նստել: Գործարար շփումներում տղամարդիկ ավելի հաճախ են սկսել խախտել այս կարգը' առաջնորդվելով ֆեմինիստուհիների կարգախոսով. «Գործի մեջ չկա կին և տղամարդ»: