Նոյեմբերի 3-ին ավարտվեց «Threadcakes» օնլայն մրցույթը, որտեղ ներկայացված էին խոհարարական արվեստի ամենաֆանտաստիկ գլուխգորցոցները, որոնք երբևէ կարելի է տեսնել:

 

Առաջին անգամ մրցույթը տեղի է ունեցել 2007 թվականին, որին կարող էին մասնակցել ինչպես պրոֆեսիոնալները, այնպես էլ այդ գործի սիրահարները՝ իրենց երկշերտ և եռաշերտ աշխատանքներով: Մրցույթի հիմնական պահանջն այն է, որ տորթի բաղադրիչները մաքսիմալ ուտելի լինեն և մինիմումի հասցնել ուտելու համար ոչ պիտանի բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են 3D արտադրանքի համար: