Վիտամին ակումբի տղաներից շատերն իսկապես տաղանդավոր մարդիկ են, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է այդպիսի բարքեր քարոզեն Շանթի նման հեղինակավոր հեռուստատեսության եթերից: Շատ է փողոցային բառապաշարը, սեքս, դավաճանության և նմանատիպ բառեր և տեսարաններ քարոզող դրվագները: Կարծում եմ, Վիտամինի, գոնե այսօրվա թողարկումը հեռու էր հումորային լինելուց և ավելի շատ գռեհիկ հաղորդաշար հիշեցրեց: Տղեք ջան եթեր դուրս գալուց առաջ ընդամենը հաշվի առեք, որ ձեզ դիտում է մատաղ սերունդը, հանուն ձեր հաղորդման դիտողականության մի իջեցրեք հումորի նշաձողը: Առհասարակ ինձ մոտ տպավորություն է, կարծես երեխաների դաստիարակությունը բոլորը փչացնում են, իսկ հետո էլ բոլորովս մեղադրում ենք դպրոցին, որ լավ չի դաստիարակում մատաղ սերնդին: Կներեք, բայց մի քանի անգամ նման անորակություն եթեր տալուց հետո քանի ուսուցիչ ու մանկավարժ է պետք, որ չեզոքացնի նման եթերների բացասական ազդեցությունը երեխաների վրա: Դժվար հարց է

 

 

Զոհրապ Եգանյան