Քրդական տարածաշրջանային կառավարության բնական պաշարների նախարարությունը իր կայքի միջոցով հայտարարել է , որ նոյեմբերին արտահանված նավթի ծավալը աճել է 60 տոկոսով: Արտահանվող նավթը օգոստոսին եղել է 185,000 իսկ հիմա հասել է գրեթե 300,000-ի բարելի օրական: Կառավարությունն ունի ծրագիր արտահանել մոտ 400,000 բարել օրական մինչեւ տարեվերջ:Իսկ 2015 առաջին եռամսյակում այն հասցնել 500.000 բարել օրական:Քրդական տարածաշրջանային կառավարությունը կամ KRG 2014թ.-ի հունվարից արտահանել է 34.5 մլն բարել նավթ, որից 21,5 մլն բարել վաճառվել է Թուրքիայի հարավային Ջեյհան նավահանգստից, իսկ մնացած 13 մլն բարել նավթը արտահանվել է Մերսին Թուրքիայի հարավային այլ նավահանգիստներից:

 

 


Հայտարարության մեջ ասվում է, որ ստացվել է $ 2.1 մլրդ կանխիկ և $ 775 մլն տարբեր տեսակի ապրանքային փոխանակումներ է կատարվել ,ընդհանուր արտահանվող նավթի գումարը կազմել է $ 2.87 մլրդ:
« Աշխատանքներ են տարվում որպիսզի 2016 թ-ին արտահանենք 1 մլն բարել նավթ օրական:KRG-ն իրականացնում է իր սահմանադրական իրավունքները. կառավարել, արտադրել, շուկա հանել և վաճառել այն բնական ռեսուրսները,որոնք գտնվում են իր վերահսկողության տակ », - ասել է կառավարության ղեկավարը: