Կարծում եմ մեծագույն հարգանքի են արժանի այն մարդիկ ովքեր չեն դավաճանել իրենց հավատարիմ չորքոտանուն երբ նա մի ոտքը կորցրել ու եռոտանի է դարձել։

 


Այդպիսի մի երիտասարդ հարևանուհի էլ ես այստեղ ունեի։ Միայնակ մայրիկ էր, երկու տարեկան մի զարմանալի գեղեցկության աղջնակ ուներ ու երեք ոտանի իր շունը որը կարծես թե պրեզիդենտ Մուխիկայի երեք ոտանի շան պատճենը լիներ։ Երկուսի նկատմամբ էլ շատ հոգատար ու նվիրված էր այդ կինը։ Որ ասեմ երկուսին էլ հավասար շատ էր սիրում հավատացեք։ Վերջերս իր ունեցած չունեցածով տեղափոխվեց մեր շենքից։

 

 

Uruguays Präsident Jose Mujica and his VW Bug

 

Համլետ Աբրահամյան