Երբ մեր ձեռքերում
Ունենք հարստությունն այդ'
Լինել քսան տարեկան,
Եվ ապագան մեր
Շատ խոստումնալից է,
Երբ սերը' մեզ թեքված,
Անքուն գիշերներ
Մեզ տալիս է,
Երբ դեռ տեսնում ենք, զգում,
Ինչպես է կյանքը ծիծաղում'
Պարգևելով մեծ հույս,
Ու երբ անծայր են
Հավատն ու խենթությունը,
Պետք է խմել ծայրեծայր
Մեր երիտասարդությունը...
Մեր քսան տարիների
Ամեն մի պահի
Հաշվարկը տրված է,
Եվ արդեն ընդմիշտ
Ժամանակն անցած
Անվերադարձ է:
Անցնում է այն,
Հաճախ' շատ զուր,
Ու մենք զղջում ենք,
Ձեռքներս կախում վար,
Բայց ուշ է, ավաղ:
Ոչինչ չի զսպի
Այդ արագությունը
Ու չենք պահի անվերջ
Մեր երիտասարդությունը:
Չհասցրինք ծիծաղել, ու անցավ մանկությունը,
Չհասցրինք զգալ, թռավ երիտասարդությունը,
Կյանքն այնքան կարճ է, որ զարմանում ենք մենք,
Չենք հասցնի հասկանալ, կանցնի առհավետ:
Սասուն Հովհաննիսյան