Ռուս լուսանկարիչ Դարիա Կոնդրատովան ստեղծում է հիասքանչ լուսանկարներ, որոնք ասես հին հեքիաթների կամ լեգենդների վերաիմաստավորումը լինեն: Դարիայի լուսանկարներում մոդելները հանդես են գալիս կախարդների, արքայադուստրերի և անտառային հոգիների կերպարներով: Երևակայական տրամադրությունը ստեղծում են վարժեցված կենդանիները: Նրանք ասես մոդելներին շշուկով պատմում են իրենց գաղտնիները: