ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանի գլխավորությամբ այսօր մասնակցեցին Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Նախարարության աշխատակիցները միասնական ուժերով մաքրեցին ու ծառեր տնկեցին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքին հարակից նորակառույց պուրակում:

 


Ի դեպ, ծառատունկին մասնակցել են բոլոր պետական և հասարակական կազմակերպությունները, կրթական և առողջապահական հաստատությունները, համատիրություններն և անհատ քաղաքացիները' ակտիվ մասնակցություն ու ներդրում ունենալով մայրաքաղաքի մաքրության ապահովման և կանաչապատման գործում:

 

 

 

Հասմիկ Պետրոսյան