Հոկտեմբերն ասես բացում է «հարբուխի սեզոն»-ը: ԼՂՀ Առողջապահության Նախարարությունը խորհուրդ է տալիս նախապես հոգ տանել, որ չվարակվեք: Ձեզ ենք ներկայացնում հարբուխից խուսափելու մի քանի ավանդական խորհուրդներ:


Օրը երկու անգամ' առավոտյան' տնից դուրս գալուց առաջ, և երեկոյան'անմիջապես տուն վերադառնալուց հետո, լվացեք քթանցքերը տնտեսական օճառով: Այն բանից հետո, երբ կլվանաք քիթը օճառաջրով, օճառը քսեք քթանցքերին և թողեք՝ չորանա: Այս գործընթացը կնպաստի վիրուսների դեմ պաշտպանիչ շերտի ստեղծմանը:
Վարակներից պաշտպանվելու ևս մի լավ միջոց է թրթնջուկային քսուքը, որը պետք է քսել քթանցքերին նախքան տնից դուրս գալը:


Աղաջրով քթի լվացումներ արեք: Մի բաժակ գոլ ջրում լուծեք 1թ. գդալ աղ, իսկ հետո' ներարկչի օգնությամբ լվացեք քիթը: Այս գործընթացը կարելի է կրկնել օրվա մեջ մի քանի անգամ:


Ողողեք կոկորդը կերակրի սոդայով, երիցուկի թուրմով կամ ֆուրացիլինի լուծույթով: Արեք դա քնելուց առաջ:


Շատ օգտակար է նաև մաքրել Ձեր շրջակա միջավայրը էկվալիտի արոմալամպով: Այն հեռացնում է վարակներն ու բակտերիաները:


Մի խուսափեք սոխից և սխտորից, դրանք հակաբակտերիալ հատկություն ունեն: Կերեք սոխ ու սխտոր թարմ վիճակում:


Խմեք կոճապղպեղով թեյ (իմբիր): Այն շատ ուժեղ հակազդում է հարբուխին: Վերցրեք կոճապղպեղի արմատներ, լցրեք վրան եռացող ջուր և թողեք՝ թրմվի մեկ ժամով: Կոճապղպեղով թեյի մեջ կարող եք ավելացնել նաև 1-2 թ. գդալ մեղր:


Եղեք առողջ:

 

 

Վրեժ Հովսեփյան