Այսօր Անի Քոչարի հոդվածը կարդացի ու իմ մոտ երկակի զգացողություն առաջացավ: Անին մեղադրում է անձեռք ծնված երեխայի ծնողներին, որ նարանք փոքրիկին մանկատուն են հանձնում: Համաձայն եմ նրանք այդպես չպետք է վարվեն, բայց նրանց մեղադրել պետք չի, որովհետև դա շատ ծանր հոգեբանական որոշում է ու հավատացեք շատ ծանր ֆիզիկական պատասխանատվություն:


Եվ շատ ուրախացա. Անին ասել է, որ պատրաստ է որդեգրել փոքրիկին: Միշտ պետք է հիշել մի մարդը ուժեղ է մյուսը թույլ, չի կարելի մեղադրել ոչ ոքի իր որոշման համար: Եթե մարդիկ ամեն ինչով իրար նման լինեին աշխարհը չէր զարգանա: Ալեքսանդր Մակեդոնացին էլ եզակի կերպար էր ու մենք էլ նրա արածները չեն կարող անել, ամեն ինչ հարաբերական է: Երեկ ես խոսել էի Նիք Վույչիչի մասին ու շատ ուրախ եմ, որ Հայաստանում նրան ճանաչում են ու Անին էլ էր հղում արել Նիքի կերպարին: Յուրաքանչյուր մարդ կարող է Նիք դառնալ ուղղակի նրա պետք է սիրի ու սիրված լինի:

 

 

Էդգար Խաչատրյան