Ռուբլու կուրսը դոլարի նկատմամբ նոր ռեկորդ է գրանցել $1=47ռ., ռուսական Urals մարկայի նավթի գինը մոտեցել է 80 դոլարի շեմին(81 դոլար), այնինչ ՌԴ պետբյուջեում այն հաշվարկված է 96 դոլարով, իսկ եկամուտների ուղիղ կեսը ապահովվում է նավթի վաճառքի հաշվին: Յուրաքանչյուր մեկ դոլար գնի նվազման պարագայում պետբյուջեն կորցնում է 2 մլդ դոլար: Երկրում պարենային ապրանքները թանկացել են ի շնորհիվ հանճարեղ մտածված հակապատժամիջոցի՝ էմբարգոյի... Երկրի ոսկեարժութային պաշարները վերջին երեք ամիսներին կրճատվել է 50 մլրդ դոլարով: Տնտեսական աճի կանխատեսումները այս տարվա համար արդեն հավասարվել են զրոյի...
Մակրոտնտեսական մի քանի ցուցանիշների մասին չոր փաստեր, որոնք վկայում են, որ Ռուսաստանը ընկրկում է, այն էլ՝ մեծ տեմպերով, իսկ Պուտինը կարծես առայժմ անզիջող է արտաքին քաղաքականությունում... Մի քիչ էլ սպասենք, տեսնենք ցուրտ ձմեռը ինչ անակնկալներ կբերի...
Հակոբ Սաֆարյան