Ապշած եմ քիչ առաջ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումից և տեղադրված լուսանկարից:
Երբ խոսում ենք, որ երկրում իրավիճակն աղետալի է հաճախ փորձում են հակադարձել տարբեր արհեստական ու ձևական թվերով կամ հիմնավորումներով:


Ինչով կարելի է հիմնավորել աշակերտների 11 աստիճան ջերմության՝ այսինքն ցրտի պայմաններում 7-8 ժամ դասաժամ անելը:


Ինչպես կարելի է բարձրաձայնել միջազգային չափորոշիչների մասին, խոսել գիտելիքահեն տնտեսության և այլ նմանատիպ արհեստածին երևույթներից, երբ աշակերտը սովորում է ցրտի պայմաններում:

 

Նմանատիպ պայմաններում վնասելով իրենց առողջությունը, չեն կարողանում ընկալել առանց այն էլ թերի ու կիսահասկանալի պետական կրթական ծրագիրը:

 

Հ.Գ. Մի պահ 90-ականների դպրոցները հիշեցի

 

 

 

Հրաչ Բասմաջյան