Մենք հաճախ ենք լսում, որ որոշ կենդանատեսակներ ոչնչանում են կամ գտնվում են ոչնչացման եզրին և նրանց ամբողջական վերացումն ուղղակի ժամանակի խնդիր է: Որսը, բնական միջավայրի ոչնչացումը, կլիմայի փոփոխությունը և այլ գործոններ 1000 անգամ արագացնում են կենդանիների վերացումը, քան դրանք կհասցնեն վերականգնվել: Չնայած որոշ կենդանատեսակների ոչնչացումը ցավալի է, բայց երբեմն դա մարդու համար կարող է շահեկան լինել: