Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար եւ գլխավոր բանագնաց Վոլկան Բոզկիրը խոսել է իրենց անհաջողությունների մասին եվրոպական երկրներում , սակայն խոստացել է, որ կառավարությունը կշարունակի ձգտել խթանելու Թուրքիայի իմիջը բարձրացմանը և գումարներ կտրամադրի բարձր մակարդակի այցելությունների համար Բրյուսել և այլ եվրոպական երկրներ:


«Հասկանալի է, որ մենք անտեսված ենք եվրոպական երկրների համար: Որոշ ոչ հաճելի պատկերացումներ են ստեղծվել Թուրքիայի մասին որոնք անխուսափելի էին: Մենք պետք է փոխենք այս պատկերացումները, մանրակրկիտ պետք է բացատրենք փաստերը ,որոնց պատճառով Թուրքիայի իմիջը անկում է ապրել», - հայտարարել է Բոզկիրը հոկտեմբերի 6-ին, մինչ պաշտոնական այցը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո:


Ըստ Բոզկիրը, ոչ հաճախակի այցերը եվրոպական երկրներ բավարար չեն տալ ճշգրիտ պատկերացում Թուրքիայի մասին եվրոպական հասարակակությանը:Պետք է հաճախակի կազմակերպել նախարարների, պատգամավորների, քաղաքացիական կազմակերպությունների և գիտնականների այցերը , և այդ այցերի ծախսերը պետք է վճարվի հավուր պատշաճի պետության կողմից:


Հարկ եմ համարում ուշադրություն դարձնել Բոզկիրի այն խոսքերին,որտեղ նա ասում է պետք է ,,բացատրենք այն փաստերը,որոնց պատճառով Թուրքիայի իմիջը անկում է ապրել,,:Փաստորեն ոչ թե քայլեր ձեռնարկեն այդ բացթողումները վերացնելու համար,այլ պարտադրեն եվրոպային ընդունելու ,որ իրենք ճիշտ են վարվել:

 

 


Կարեն Հովհաննիսյան