Վալերի Բուայեն «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի Ազգային ժողովին: Ըստ նոր օրինագծի համաձայն Ցեղասպանության ժխտման համար սպասվելու է 5 տարվա ազատազրկում և 45 '000 եվրո տուգանք պատժաչափ: Վ. Բուայեն նշել է, որ նոր նախագծն ուղարկել է բոլոր կուսակցություններին և արդեն 40-ից ավելի պատգամավորներ իրենց ստորագրությամբ հավանություն են տվել:
Բուայեն խոսել է նաև Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ազգային փոքրամասնությունների և քրիստոնյաների դեմ իրականացվող ցեղասպանությունների մասին: Նրա կարծիքով այսօր նման դեպքերի զարգացում չէր լինի, եթե ցեղասպանությունների ժխտման դեմ լիներ մի ազդեցիկ օրինագիծ:
հ.գ. հուսանք այս օրինագիծը չի արժանանա նախորդ օրինագծի բախտին:
Գոռ Մարկոսյան