Իրական ժողովրդական շարժում հայ ազգը իր պատմության ընթացքում տեսել է մի քանի անգամ: Օրինակ, ինձ մոտ ժողովրդական շարժումը ասոցացվում է, անկախ Հայաստան կերտելու գործընթացների տարիներին տեղի ունեցած շարժումների հետ:


Այսօր որոշ պատգամավորներ «ժողովրդական շարժում» արտահայտությունը օգտագործում են ամենուր՝ ԱԺ-ում, Ազատության հրապարակում ինչու չէ նաև ֆեյսբուքում (ներառյալ ֆեյքերը)՝: Եռյակի հանրահավաքները համեմատել 88-ի համաժողովրդական շարժումների հետ, դա նույն է ինչ Արթուր Աբրահամի և Էդիսոն Միրանդայի մենամարտը թաղային ռազբորկաների հետ շփոթել:


Ինչու՞ եմ սա ասում: Ֆեյսբուքում ամենաշատ տարածված ռեսուրսը «Գագիկը չի Ռուբիկնա» հոլովակն էր: Իսկ միթե համաժողովրդական շարժման շրջանակներում հասարակության արձագանքը այդքան թույլ է լինում: Բացատրեք խնդրեմ, միգուցե համաժողովրդական շարժումը 88-ից հետո այլ սահմանում ունի՞, հնարավոր է ես տեղյակ չեմ:

 

 

Դավիթ Առաքելյան