Նախորդ մրցաշրջանի ռուս լավագույն բասկետբոլիստ, «Նիժնի Նովգորոդի» ավագ Սեմյոն Անտոնովը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

 

-Կարծում եմ, որ Ռոնալդուի պես խաղացողների տեղն անհատական մարզաձեւերում են, ոչ թե թիմային: Նա միշտ մտածում է իր արտաքինի մասին: Գործնականում իր թիմը, որտեղ նա առաջատարն է, դատարկություն է, որը ոչինչ չի կարողանում նվաճել:

 

«Ռեալի» հաղթանակը՞ Չեմպիոնների լիգայում: Ո՛չ, ես հավաքականի մասին եմ խոսում: «Ռեալը» նման է լեգենդների թիմի,- Անտոնովի խոսքերը մեջբերում է Sports.ru-ն:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում նոյեմբերի 14-ին արտագնա հանդիպում կանցկացնի հենց Պորտուգալիայի թիմի հետ:

 

 

Ֆուտբոլային հասարակություն