Այսօր Թուրքիայի Արտաքին գործերի նախարար, տխրահռչակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Ինչ խոսք, այլ մոտեցում դժվար էր ակնկալել մի երկրի իշխանություններից, որը հսկայական միջոցներ է ծախսում վերոնշյալ փաստը նենգափոխելու և ամբողջ աշխարհում հակահայկական տրամադրություններ բորբոքելու համար: Եվ այս համատեքստում լրիվ հանգիստ ենք ընդունում թուրք պաշտոնյայի «խրոխտ» հայտարարությունը: Մի բան ակնհայտ է, որ այս երկիրն աշխարհին ավելի քաղաքակիրթ ներկայանալու և տարածաշրջանում կարգավորիչ դեր ստանձնելու որևէ հնարավորություն այլևս չունի.... Թուրքիան կա և մնալու է պատմական հիշողությունը կորցրած կամ ավելի շուտ միտումնավոր դրան չդիմող, սին արժեքների ու հնացած գաղափարների վրա գործառնող և խիստ մշուշոտ ու անկանխատեսելի ապագա ունեցող երկիր, որն անկարող է ինչ-որ նոր բան հաղորդելու համաշխարհային քաղաքակրթությանը: Միակ հուսադրող բանն այս պատմության մեջ այն է, որ հետզհետե ավելի շատ թուրքեր են հասկանում դա և ըմբոստանում թուրքական իշխանությունների կողմից տարվող անհեռատես և ժխտողական քաղաքականության դեմ:

 

 


Գերասիմ Բարսեղյան