■ Ձեր ամուսնու ներկայությամբ միշտ պահպանեք հիանալի տրամադրություն, ժպտացեք և ծիծաղեք, հատկապես, երբ նա սրամտում է:


■ Ձգտեք դառնալ ավելի մաքրասեր, ավելի հավաք: Փնթիության ու թափթփվածության պատճառով ձեր ամուսինը կարող է հեռանալ ձեզանից:


■ Աշխատեք լինել ավելի կանացի: Հաճախ օգնության դիմեք հայելուն:


■ Ձեր ամուսնի համար եղեք կուրտիզանուհի, իսկ մնացած բոլորի՝ ազնիվ և անհասանելի:


■ Հագնվելիս հաշվի առեք ոչ միայն ձեր շրջապատի, այլև առաջին հերթին ձեր ամուսնու ճաշակը:


■ Հետաքրքրվեք ձեր ամուսնու գործով,մասնագիտությամբ՝ ընդգծելով, որ ամենից կարևոր համարում եք նրա գործը:


■ Ձեր ամուսնուն երեխաների մոտ մի՛ հանդիմանեք և ընդհանրապես նրան հանդիմանեք որքան հնարավոր է հազվադեպ. ամուսինը սիրելի կնոջից միշտ սպասում է հավանություն:


■ Ուրիշների ներկայությամբ ձեր ամուսնուն փաղաքշական բառերով մի՛ անվանեք:


■ Մի՛ փորփրեք ձեր ամուսնու պայուսակը, դարակները, հեռախոսը: Մի հսկեք նրան.հարազատ մարդուն հսկելը անչափ վիրավորական է: