Կառավարությունը մտադիր է 2015թ. Համալրել պետական բյուջեն 28,5 մլրդ դրամով՝ ստվերային շրջանառությունների եւ տնտեսական գործընթացների հաշվին: Սակայն միայն սրանով չի սահմանափակվում պետական բյուջեի եկամուտների ավելացումը:


ԵՏՄ-ին անդամագրումից բխող ազդեցությունները դեռևս ներաված չեն հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծում, քանի որ այդ աշխատանքները կառավարությունում դեռևս շարունակվում են :


Սպասվում են եզրակացություններ Ազգային ժողովում բյուջեի նախագծի վերջնական տարբերակի ներկայացման ժամանակ։ Այնուամենայնիվ բյուջեի եկամուտների առումով արդեն հնչում են որոշ գնահատականներ: Հատկապես մեծ ակնկալիքներ կան նոր տնտեսական տարածքում միասնական մաքսատուրքերի զամբյուղից:


Հայաստանի պետական բյուջեի լրացուցիչ մուտքերը այս գծով կարող են հասնել մինչև 180 մլն դոլարի, ինչը լուրջ աջակցություն է թե տնտեսությանը և թե պետական բյուջեին:


Միայն այդ գումարի տնտեսական արդյունքը համախառն ներքին արդյունքում գնահատվում է 1 տոկոսանոց աճի չափով։

 

 

Տիգրան Խաչիկյան