Թուրքիայի իշխանությունները իրենց անհանգստությունն են հայտնել Հալեպում ընթացող զարգացումներում' մասնավորապես կառավարական ուժերի կողմից Հալեպում ու շրջակայքում հաջող ռազմական գործողությունները: Նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Հալեպը Քոբանիից կարևոր է և միջազգային հանրությունը պետք է ուշադրությունը սևեռի Հալեպի վրա' կրկին անգամ առաջ քաշելով Ասադի դեմ կոալիցիոն գործողությունների անհրաժեշտությունը: Վարչապետ Դավութօղլուն էլ իր անհանգստությունն էր հայտնել, որ Հալեպի զարգացումներով պայմանավորված Թուրքիան կհայտնվի գաղթականների վտանգավոր մի նոր ալիքի տակ:

 

 


Թուրքիային, սակայն, ամենից շատ անհանգստացնում է ոչ միայն սիրիական կառավարական ուժերի առաջխաղացումը, այլև Հալեպից մինչև թուրքական սահմանային Քիլիս կարևոր միջանցքի վերահսկողության հնարավոր կորուստը Սիրիայի ազատ բանակի կողմից, որը հանդիսանում է Թուրքիայի ու ՍԱԲ-ի և այլ խմբավորումների հետ կապի հիմնական միջանցքը: Թուրքիան կարող է կորցնել կապի ճանապարհը զինյալների հետ:

 

 

Լևոն Հովսեփյան