Թուրքիայի նախագահական պալատի արժեքը բյուջեյի վրա նստել է 1.37 միլիարդ թուրքական լիրա($ 615 մլն):Սա քննադատության է արժանացել ընդդիմության կողմից քանի որ նախատեսված գումարից ծախսվել է մի քանի անգամ ավելի շատ գումար : Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկին ասել է ,որ առայժմ շինարարաության համար վճարվել է $ 432,7 մլն , իսկ $ 135 մլն է նախատեսվում է ծախսել է 2015 թ:
Պալատը զբաղեցնում է 150,000 քառակուսի մետր տարածք,այն հագեցած է բարձր տեխնոլոգիական համակարգերով,որը հիմնականում ուղղված է գաղտնալսմումը խոչընդոտելու համար,ունի 1000 սենյակներ և զգալիորեն ավելի մեծ է, քան Սպիտակ տան, Կրեմլի եւ Բուքինգհեմյան պալատները:


Ընդդիմությունը խիստ քննադատության է արժանացրել պալատի մասով ծախսերը,այն համարելով կործանարար Թուրքիայի տնտեսության համար:«Թուրքիայի կառավարությունը այժմ կա՛մ զանգվածային ակցիաների դեմ պայքարող թանկարժեք տեխնեիկաներ (ջրցան մեքենաներ,էլեկտրոշոկ մահակներ և այլն ) է ձեռք բերում,կա՛մ շքեղ պալատներ է կառույցում,իսկ երկրի բնակչությունը տառապում է աղքատության և հիվանդության մեջ»,- ասել են ընդդիմության ներկայացուցիչները:

 

 

Կարեն Հովհաննիսյան