Կիվին ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Կիվիի դիետոլոգները պնդում են, որ այդ մրգի մեկ կիլոգրամը կարող է մեկ ամսով երկարացնել կյանքը:


Նրանց ներկայացմամբ' այն, հասնելով ստամոքս, նպաստում է, որ գլխուղեղը օրգանիզմին ստիպի արտադրել էնդորֆին' հաճույքի հորմոնը: Բացի այդ, կիվին կարող է կարգավորել զարկերակային ճնշումը, երիկամների աշխատանքը, մարսողական համակարգը, նաև դրական ներգործություն է ունենում էմոցիոնալ վիճակի վրա: Իսկ ինչը դրական է ազդում օրգանիզմի վրա, երկարացնում է կյանքի տևողությունը:


Կիվիի կալորեականությունը ցածր է, չի գիրացնում, իսկ օգտակար նյութերը բավականին շատ են: Այն պարունակում է պեկտիններ, օրգանական թթուներ, մեծաթիվ վիտամիներ, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր և երկաթ: Իսկ վիտամին C պարունակվում է ավելի շատ, քան անգամ նարնջի մեջ:


Կիվին օգտակար է նաև դեմքի մաշկի համար: Եթե կիվիի պտղամիսը, խառնելով ձվի դեղնուցի և զեյթունի ձեթի հետ, քսեք դեմքին, դիմակը կձգի մաշկը, այն կդարձնի առանձգական, կհարթեցնի կնճիռները:

 

 

Վրեժ Հովսեփյան