Իմ կարծիքով, այնտեղ, որտեղ ցանկանում են կանգնեցնել Գարեգին Նժդեհի արձանը, կարծում եմ, որ ճիշտ տեղն էր Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը կանգնեցնելու համար: Մի հատ ուշադիր շուրջը նայեք՝ Արամի փողոց, Հանրապետության փողոց, Հանրապետության Հրապարակ, մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարան, Կառավարական թիվ 1 և թիվ 3 մասնաշենքերի միջակայք ...
Ավելի համապատասխան անձի արձան հենց այդ տեղանքին՝ դժվար էր պատկերացնել:
Հատկապես, որ Արամ Մանուկյանի ծննդյան 135 ամյակն է ...
Հ.Գ. Չմոռանամ նշել, որ Գարեգին Նժդեհը եղել և ինձ համար մնում է վերջին հազարամյակի մեծագույն գաղափարախոսը, հանճարեղ զորահրամանատարը և այն անձը, ում խոսքը համապատասխանել է գործին: Այնպես որ, հանկարծ ասածս Նժդեհի դեմ չփորձեք ուղղել: Նժդեհի արձանն էլ իր փառահեղ տեղը պետք է ունենա Հայոց Մայրաքաղաքում:
Արթուր Եղիազարյան