«Մեր նոր նախարարության և նոր կառավարության մոտեցումները փոխված են: Մենք գտնում ենք բացարձակ ոչ նպատակահարմար, եթե չասեմ՝ աննպատակահարմար, շարունակել աղետի գոտում ընդհանրապես որևէ շինարարություն աղետից տուժած բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասով: Ես բազմիցս ասել եմ, հիմա կրկնում եմ, մենք շատ-շատ ենք կառուցել, հիմա կան ազատ բնակարաններ, և իմաստ չկա նորից կառուցելու: Ուստի մենք փոխեցինք որոշումը և դարձրինք բնակարանների գնման վկայագրում:


Արդեն գիտեք, որ այս տարի մոտ մեկուկես միլիարդ տրամադրվեց 215 ընտանիքների խնդիրը լուծելու համար: Աղետի գոտու համար մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ, մենք Գյումրին կավարտենք, 2015-ի երկրորդ կեսի մնացած 250 ընտանիքների խնդիրը կլուծենք. այն կազմելու է 1,8 միլիարդ դրամի չափով, մենք 2015-ին կավարտենք: Խոսքը վերաբերում է աղետից տուժած անօթևաններին»: Այս մասին այսօր ԱԺ-ում անդրադառնալով աղետի գոտուն՝ նշեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 

 

Հասմիկ Պետրոսյան