Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել է, թե 1988թ. ավերիչ երկրաշարժիչ հետեւանքով Գյումրիում բնակարանների շինարարությունն արդեն կարելի է դադարեցնել:


Այսինքն՝ կառավարությունը վերջնականապես փակում է Գյումրիում նոր բնակարաններ կառուցելու ծրագիրը, ինչը նշանակում է, որ պետությունը, ըստ ամենայնի, համարում է, թե աղետի գոտին, տվյալ պարագայում՝ Գյումրին, գոնե շինարարության մասով աղետազերծ եղած ու վերականգնված է:


Սա այն դեպքում, Գյումրիում դեռ մեծ թիվ են կազմում տնակային ավանները, քարուքանդ տարածքները, որոնք սփռված են քաղաքի տարբեր հատվածներում, եւ որոնք երկրաշարժից 26 տարի անց էլ ճչում են աղետի ու չվերականգնված Գյումրու մասին:

 

 


Համլետ Կիրակոսյան