ադեկվատ նախարարը իրականում ճգնաժամային իրավիճակներ կարգավորելու համար էլ խիստ կոմպետենտ մարդ է նախագահի համար
Վերջին շրջանում ակամա ավելի հաճախ եմ արդարադատության նախարարի վրա սևեռվում: Էսօր որ լուրը տեսա Աստանայում է, համ հետաքրքրեց, համ հասկացա թե ինչու եմ ակամա սևեռվել փաստորեն:
Առաջինը երևի, որ իր, մեղմ ասած, ոչ սովորական, հսկա կառուցվածքին հակառակ, շատ շարժունակ է բառի բուն ու փոխաբերական իմաստով: Անընդհատ կարելի է ինֆո տեսնել, այս քաղաքացիական նախաձեռնությանը, այն իրավական քննարկամնը, ազգային ժողով, Զագս ու նոտարական բացելիս, փողոցում մեքենայի մոտ սովորական քաղաքացու հարցին պատասխանելիս, մեկ էլ ըհը, արտերկիր, ու ոչ Եվրոպա-Ամերիկա, այլ հենց Ղազախստան: էլի հանդիպումներ, հայկական համայնք, այդ երկրի կոլեգաներ ... ու ըտենց:
Երկրորդ դիտարկումը փաստորեն, մարդը էսքան շարժընթացի մեջ ոնց որ թե կիկս, որպես էդպիսին չի տալիս: Ոչ մի անտրամաբանական կամ անհոդաբաշխ պատասխան ոչ մասնագիտական ժողովներում, ոչ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ոչ էլ սովորական քաղաքացու հետ շբվելիս:
Երրորդ դիտարկումը, որ էսօրվա Աստանայում հանդիպումների ինֆոն ինձ հուշեց:
Տեսեք, մենք բոլորս հիշում ենք որ ՄՄ-ի պահով Հայաստանի միանալու առաջին փորձը ձախողեց հենց Ղազախստանի Նորսուլթանը, այսինքն էս երկրի հետ մենք խնդիր ունենք, ու հանկարծ նախագահ Սարգսյանը հենց Հովհաննես Մանուկյանին է ուղղարկում այդ երկիր: Սա ինչ-որ բաներ, կարծում եմ նշանակում է: Կարծում ես այս ադեկվատ նախարարը իրականում ճգնաժամային իրավիճակներ կարգավորելու համար էլ խիստ կոմպետենտ մարդ է նախագահի համար: Էսպիսի բաները պատահական չեն լինում երևի: Դրա համար եմ վերջերս սևեռվել երևի :Ճ
Կից նյութն՝ այստեղ
Ջոն Կարապետյան