Բուսական սննդի կարևորությունը մարդու օրգանիզմի համար անգնահատելի է: Վերջերս բրիտանացի դիետոլոգները հայտարարեցին, որ մի քանի այսպիսի մթերքների ճիշտ չափաբաժինը պաշտպանում է օրգանիզմը տարբեր հիվանդություններից:
Հաշվված է անգամ օպտիմալ քանակը չափաբաժինը' 650 գ: Եթե օրական ուտեք հենց այսքան միրգ ու բանջարեղեն, ապա հնարավոր է էականորեն նվազեցնել սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Ավելի հաճախ խորհուրդ են տալիս 400 գ չափաբաժնով ուտել միրգն ու բանջարեղենը, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ սրտի լավ աշխատանքի համար հարկավոր է բարձրացնել ցուցանիշը:
Նրանք, ովքեր ուտում են 600 գ-ից ավել չափաբաժնով, մոտ 20%-ով ավելի քիչ են տառապում սրտային հիվանդություններից: Սա՝ համեմատած նրանց հետ, ում չափաբաժինը օրական կազմում է 250 գ:
Կարծում ենք՝ սրտանոթային խնդիրների առաջացման հավանականությունը քառորդ չափով նվազեցնելը հիանալի արդյունք է: Եվ դրան հասնելու համար պետք չէ լրացուցիչ ծախս կամ այցելություն բժիշկներին: Պարզապես ներառեք ձեր սննդակարգում ավելի շատ բանջարեղեն և միրգ:
Վրեժ Հովսեփյան