Օրեր առաջ ՀՀ Ազգային Ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այս քննարկման ժամանակ՝ հենքային ոլորտների զարգացման առումով վարչապետը նշեց, որ կշարունակվեն ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործության, գինեգործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ոսկեգործության, ժամագործության ու ադամանդագործության, թեթև արդյունաբերության ոլորտների ծրագրերը, կմեկնարկի սննդի արտադրության ոլորտի զարգացման ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի կատարումը:


Այս ռազմավարությունների իրագործման համար իրականացվում են տարբեր տեսակի ծրագրեր՝ բացվում են ազատ տնտեսական գոտիներ, ոլորտներն ամբողջովին ազատվում են հարկերից, սակայն կոնյակագործության և մասնավորապես գինեգործության զարգացման համար, ոլորտը պետք է համեմատության մեջ դրվի օղու արտադրության ոլորտի հետ, ներկայիս պայմաններում օրենսդրական և շուկայական ստեղծված իրավիճակը ձեռնտու է օղու արտադրության կազմակերպման համար, այդ հարաբերակցությունը հնարավոր է փոխել կամ շուկայական իրավիճակը փոխելով (սպառողների պահանջմունքները), կամ փոխել օրենսդրական իրավիճակը՝ իջեցնելով գինու կամ բարձրացնելով օղու ակցիզային հարկը:

 

 

Դավիթ Պետրոսյան